AM
26 Ապրիլ 2013 - 12:57 AMT

Սիրիայում մարտնչում են մոտ 600 «եվրոպացի» գրոհայիններ

Սիրիայում մարտնչում են մոտ 600 եվրոպացիներ, ինչը կազմում է հակակառավարական ուժերի մոտ 10 տոկոսը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի գծով համակարգող Ժիլ դը Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Եթե այդ մարդիկ չսպանվեն Սիրիայում, նրանք մեծ վտանգ կներկայացնեն, Եվրոպա վերադառնալով»,-ասել է նա: Ըստ նրա, որոշ երիտասարդ եվրոպացիներ մեկնում են Սիրիա կռվելու, ելնելով «ռոմանտիկ դրդումներից», այն դեպքում, երբ մյուսները՝ «ծայրահեղական իսլամիստական քարոզչության հետևանքով»: Նրանք հիմնականում Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Մեծ Բրտանիայի քաղաքացիներ են: