AM
26 Ապրիլ 2013 - 13:00 AMT

Աքրամ Այլիսլին հեռացել է Ադրբեջանից

Ադրբեջանից գրող, արդեն հայտնի «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, գրողի որդին տեղեկացրել է, որ արդեն մի քանի օր է, հայրը տանը չէ, բայց չի հստակեցրել, թե ուր է: Գրողն իր բջջային և քաղքային հեռախոսներին ևս չի պատասխանում: Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ենթադրում են, որ գրողը, չդիմանալով սուր քննադատությանը, հեռացել է երկրից: Չի բացառվում, որ գրողն արտասահմանում է քաղաքական ապաստան գտնե;ու նպատակով:

Աքրամ Այլիսլին Ադրբեջանում ժողովրդական գրողի կոչում ունի, լավ հարաբերություններ է ունեցել Ալիև ավագի հետ, բայց միայն վերջերս Ադրբեջանի ու ադրբեջանցիների վերաբերմունքը նրա նկատմամբ կտրուկ փոխվել է: Պատճառը նրա «Քարե երազներ» գիրքն է, որում հեղինակը պատմում է ադրբեջանցիների կողմից հայերի ջարդերի մասին: Նախագահ Իլհամ Ալիևը գրողին զրկել է իր պետական պարգևներից, կնոջն ու որդուն հեռացրել են աշխատանքից: Այլիսլիի ականջը կտրելու համար պարգև էր խոստացել ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկը: