AM
26 Ապրիլ 2013 - 13:50 AMT

Էլմար Մամեդյարովը մեկնել է Իսրայել նախագահական ընտրություններում աջակցություն ապահովելու նպատակո՞վ

Իսրայել Էլմար Մամեդյարովի այցելության հիմնական նպատակը Ադրբեջանի նախագահական ընտրություններում աջակցություն ապահովելն էր: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի փորձագետ Արաստուն Օրուջլուն: «Երբ Ադրբեջանի միջազգային հեղինակությունն ավելի բարձր էր, քան այժմ, Բաքուն չէր համարձակվում դեսպանություն բացել Իսրայելում կամ պաշտոնական այցելություն կազմակերպել ԱԳ նախարարի մակարդակով: Դա պաշտոնական այց էր, հավանաբար, այն լուրջ պատճառներ ուներ:

Անկասկած, առաջիկա ընտրությունների համար աջակցություն ստանալը այցի հիմնական գործոններից մեկը կարող է լինել»,-գտնում է Օրուջլուն, հաղորդում է haqyolu.com-ը: