AM
26 Ապրիլ 2013 - 14:27 AMT

Հերթական մահվան դեպքը ադրբեջանական բանակում

Ադրբեջնական ԶՈւ շարքերում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: 19-ամյա Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովի սպանությանը հաջորդեց նրա երկվորյակ եղբոր կոմայի մեջ ընկնելը, որը նույնպես ծառայում է բանակում, հայտնում է haqqin.az-ը:

Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովի երկվորյակ եղբայրը՝ Իմրան Մամեդովը, որը նույնպես ադրբեջանական բանակում է ծառայում, իմանալով իր եղբոր մահվան մասին, կոմայի մեջ է ընկել և տեղափոխվել է հոսպիտալ: Բժիշկները նրա վիճակը կրիտիկական են համարում:

Ապրիլի 24-ին Ադրբեջանի ԶՈւ Բաքվում տեղակայված զորամասում 18-ամյա զինծառայող Հայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակով հարվածներ է հասցրել իր զինակից՝ 19-ամյա Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովին, որն էլ մահացել է ստացած վերքից: