Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան եկամուտը 2012թ. կազմում է 1,99 մլն դոլար՝ 16 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Այստեղ հաշվի է առնված ինչպես աշխատավարձը, այնպես էլ բոնուսներն ու այլ վճարումները:
Ցուկերբերգի բազային աշխատավարձը 503,2 հազար դոլար է, տարեկան բոնուսը կազմում է 266,1 հազար դոլար, իսկ 1,22 մլն դոլար նա ծախսել է անձնական ավիաթռիչքների ու թիկնապահների վրա:
Ցուկերբերգը զբաղեցնում է 70-րդ տեղը Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: