AM
27 Ապրիլ 2013 - 11:09 AMT

«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում գարնանային ռազմական գործողությունների մեկնարկի մասին

«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում գարնանային ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այդ մասին ասվում է էլեկտրոնային փոտով տարածված հաղորդագրության մեջ:

Ամեն տարի, երբ սարերում հալվում է ձյունը, արձանագրվում է ռազմական գործողությունների ակտիվացում: Այս տարի գարնանային ակտիվացումը կկրի VII դարի աֆղան զորավար Հալիդ բեն Վալիդի անունը:

«Թալիբանի» թիրախները կլինեն միջազգային ավիաբազաներն ու օտարերկրացի դիվանագետների նստավայրերը, հայտնում է ՌԲԿ-ն: