AM
29 Ապրիլ 2013 - 10:22 AMT

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքում են նախագահի նստավայրի դիմաց

«Նաիրիտ» գործարանի աշխատողները, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի դիմաց, այժմ շարունակում են ակցիան նախագահի նստավայրի առջև:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է գործարանի աշխատակիցներից մեկը, աշխատակիցները 10 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

Կառավարության ներկայացուցիչն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին և խոստացել է, որ կվճարվի 2 ամսվա աշխատավարձը: Սակայն պատասխանը չի գոհացրել ցույցի մասնակիցներին և նրանք որոշել են դիմել նախագահին:

Ցուցարարների 5 լիազոր ներկայացուցիչների թույլ են տվել մտնել նստավայր և ներկայացնել իրենց խնդիրն ու պահանջները: