AM
29 Ապրիլ 2013 - 12:39 AMT

Մ.Շուլց. Եվրամիությունը որպես նախագիծ ողբալի վիճակում է

ԵՄ իշխանությունները շատ հեռուն գնացին խիստ տնտեսման միջոցների կիրառման հարցում, հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը բելգիական L'Echo թերթին տված հարցազրուցում:

Ըստ նրա, այն փաստարկը, թե բյուջեի պակասուրդի կրճատումը նպաստում է ներդրողների վստահության աճին տնտեսության հանդեպ, կեղծ է: «Էկոնոմիկան վերականգնվում է միայն աճի արագացման խթանման, ինչպես նաև ռազմավարական նեդրումների առկայության դեպքում»,-հայտարարել է Շուլցը:

Շուլցն արձանագրել է, որ այս ամենը հաշվի առնելով, Եվրամիությունը որպես նախագիծ ողբալի վիճակում է: