Վրաստանն այլևս չի օգտվի ագրեսիվ հռետորաբանությունից Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ դա կխանգարի հարաբերությունների հաստատմանը երկրների միջև, ապրիլի 29-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն: «Հնարավոր չէ մի կողմից ագրեսիվ խոսել, մյուս կողմից փորձել հարաբերությունները կարգավորել այդ երկրի հետ»,-ասել է ԱԳ նախարարը:
Հարաբերությունների հաստատման գծով նա երկու ուղղություն է նշել՝ Ժնևի միջազգային բանակցությունները և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումները:






