Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում ավանդական տարեկան զեկույցով այլևս օրակարգում չէ: Այդ մասին «IPN»-ին է հայտարարել նախագահական թիմի անդամ, Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին: «Ես չգիտեմ, թե երբ նախագահ Սահակաշվիլին կայցելի խորհրդարան: Նախագահն այլևս չունի նման պարտավորություն»,-ասել է նա:






