«Յուքոմ» ընկերությունը մայիսյան տոների կապակցությամբ անակնկալ է մատուցում այն մարդկանց, ովքեր դեռ չեն հասցրել միանալ Յուքոմ ծառայություններին:
Մայիսի 1-ից 9-ը միանալով «Յուքոմ»-ին`բոլոր ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան վայելել երեքը մեկում փաթեթները մեկ ամիս անվճար` մինչև 120 հեռուստատեսային ալիքներ, մինչև 24 Մբ/վ ինտերնետ և 180 անվճար հեռախոսային րոպեներ դեպի Երևանի ֆիքսված ցանցեր:
Գրանցվել կարելի է մայիսի 1-9-ը Յուքոմ բոլոր սպասարկման կենտրոններում:






