AM
1 Մայիս 2013 - 09:37 AMT

«Հեզբոլլահը» կարող է մասնակցել Սիրիայի պատերազմին Ասադի կողմից

«Հեզբոլլահը» կարող է մասնակցել Սիրիայի պատերազմին նախագահ Բաշար Ասադի կողմից, հայտարարել է շարժման առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլան, հայտնում է AP-ն:

«Դամասկոսն իսկական բարեկամներ ունի տարածաշրջանում, որոնք թույլ չեն տա, որ Սիրիան հայտնվի Ամերիկայի կամ Իսրայելի ձեռքում»,-ասել է Նասրալլան:

Սիրիական ընդդիմությունը գտնում է, որ «Հեզբոլլահն» արդեն իսկ կռվում է կառավարական զորքերի կողմից: