AM
1 Մայիս 2013 - 09:53 AMT

Ադրբեջանական բանակում հերթական «դժբախտ պատահարն է»

Ադրբեջանական բանակում հերթական «դժբախտ պատահարն է»՝ զինվոր է վիրավորվել: Պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Տերտերի N զորամասում:

Զինվոր Վյուսալ Ռովշան օղլու Ջաբիևը հրազենային վերք է ստացել ամրագրված զենքից կատարված կրակոցի հետևանքով: Վիրավորը տեղափոխվել է հոսպիտալ, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

Միջադեպը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման արդյունքում, հայտնել է ՊՆ-ն: