Չադի անվտանգության ուժերը կանխել են պետական հեղաշրջման փորձը, որն ուղղված էր նախագահ Իդրիս Դեբիի դեմ: Այդ մասին նախօրեին հայտնել է կապի նախարարը, որը նաև համարվում է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, Հասան Բաքարին:
«Մայիսի 1-ին մի խումբ անձինք փորձել են ապակայունացնել իրավիճակը իշխանական ինստիտուտներում»,-ասել է Բաքարին, հայտնում է տեղական հեռուստաալիքը:
Նախարարը նաև հայտնել է, որ բոլոր ենթադրյալ դավադիրները ձերբակալված են:






