AM
30 January 2003 - 17:04 AMT

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՐ

«Մեծ Հայրենական պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների համաձայն, Հայաստանի կառավարությունը հաստատել է ՄՀՊ-ի վետերաններին եւ հաշմանդամներին էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտի համար դրամական փոխհատուցում նշանակաելու եւ վճարելու կարգը: Ինչպես «Արկա» գործակալությանն են հաղորդել ՀՀ կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունում, այդ կապակցությամբ որոշվել է ամսեկան վճարել 2000-ական դրամ վետերաններին եւ 2500-ական դրամ` հաշմանդամներին: Որից 1000 դրամը կհատկացվի էլեկտրաէներգիայի համար, իսկ տրանսպորտային արտոնությունների փոխարեն վետերաններին ամսեկան կտրվի 1000 դրամ եւ պատերազմի հաշմանդամներին` 1500 դրամ` ելնելով նրանց տրամադրվող արտոնությունների տարբերությունից: