AM
2 Մայիս 2013 - 08:23 AMT

Հայաստանն ու Բահրեյնը զարգացնում են տնտեսական համագործակցությունը

Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բահրեյնի Թագավորության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հիմնադրմանը, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Համաձայնագրով նախատեսվում է նաև տնտեսական հարցերով հայ-բահրեյնական համատեղ հանձնաժողովի ստեղծում: