AM
2 Մայիս 2013 - 08:20 AMT

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի Իրանի Բուշերի գավառի Կակի քաղաքում տեղի է ունեցել 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ, տուժածներ չկան, հայտնում է IRNA գործակալությունը:

Ավելի վաղ 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել երեք քաղաքներում՝ Հորմուջում, Կակիում և Շոմբեում: Երկրաշարժի արդյունքում զոհվեց 39 մարդ, շուրջ 1000 տուժեցին: