Իրավիճակը Սիրիայում քննարկման առանցքային հարցերից կլինի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցելության ժամանակ, ճեպազրույցում հայտարարել է Պատրիկ Վենտրելը:
Նա հստակեցրել է, որ մասնավորապես, քննարկվելու է սիրիական ռեժիմին Ռուսաստանի կողմից զենքի առաքման հարցը: Վենտրելը նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հավասարապես մտահոգված են Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցով: Քերիի այցը նախատեսվում է մայիսի 7-8-ին:






