Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը իրանական կողմին նոտա է հանձնել Իրանում Ադրբեջանի քաղաքացու ձերբակալման առնչությամբ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Իրանական կողմն արդեն հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել:
Նախօրեին Թավրիզում Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են վեց անձանց, որոնցից երկուսն Ադրբեջանի քաղաքացիներ են: Ձերբակալվածների թվում է նաև Ադրբեջանի ԳԱԱ Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Հալեդե Հալեդն ու նրա աշխատակիցը: Նրան ձերբակալել են ադրբեջանցի ակտիվիստ Մուհամմեդ Ռաշիդի հայրական տանը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:
Մյուս ձերբակալվածները ադրբեջանցի ակտիվիստներ են՝ Աշուղ Իսաղ Ղարախանլին (գրող), Ամիր Հադիյան (Թավրիզի ազատ համալսարանի ուսանող) և Ֆարհադի ազգանունով գրող:






