AM
2 Մայիս 2013 - 13:51 AMT

Այս ապրիլն ամենաարյունալին եղավ Իրաքի համար 2008թ. ի վեր

ՄԱԿ-ը Իրաքում բռնությունների արդյունքում զոհվածների ամենամեծ քանակն է արձանագրել մեկ ամսվա ընթացքում 2008թ. ի վեր: Այդ մասին ասվում է Բաղդադում ՄԱԿ առաքելության հայտարարության մեջ, հայտնում է Associated Press-ը:

«Ընթացիկ տարվա ապրիլին սպանվածների ամենամեծ քանակն է արձանագրվել 2008թ. ի վեր: Ընդամենը ահաբեկչության ու բռնության արդյունքում սպանվել է 712 մարդ, ևս 1 633 վիրավորվել է»,-ասվում է հայտարարության մեջ: