Մայիսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.53դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:
Մայիսի 2-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.50 դրամ՝ ապրիլի 30-ի համեմատ ավելանալով 0,52 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 541.86 դրամ` ավելանալով 4,50 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,10 կետով` մինչև 13, 14 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:






