AM
2 Մայիս 2013 - 13:38 AMT

Նախիջևան-Կարս երկաթուղու նախագծման աշխատանքները մեկնարկել են

Նախիջևանից Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախապատրաստության շուրջ աշխատանքներն ավարտվել են: Ինչպես հաղորդում է SalamNews գործակալությունը, այս մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության ղեկավար Արիֆ Ասքերովը:

Նրա խոսքով հիմա աշխատանքներ են տարվում Նախիջևան-Կարս երկաթուղու նախագծման շուրջ: «Երկաթուղու շինարարության աշխատանքներն իրականացվելու են 2 երկրի տարածքներում:Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում աշխատանքները կիրագործի ադրբեջանական կողմը, իսկ, թե ում են հանձնարարելու աշխատանքները Թուրքիայի տարածքում դեռ որոշված չէ», – ասել է Արիֆ Ասքերովը:

Թուրքիան և Ադրբեջանը կառուցվելիք երկաթուղին ծրագրել են դարձնել ներկայումս կառուցման փուլում գտնվող Բաքու-Թբիլիսի-Կարս-Ախալքալակ երկաթգծի շարունակությունը: Այս 2 նախագծերի իրականացմամբ Բաքվից երկաթուղային կապ կհաստատվի Նախիջևանի հետ` շրջանցելով Հայաստանի տարածքը: Այս կերպ Թուրքիան ցանկանում է ՆԻՀ տարածքով երկաթուղային կապ հաստատել Իրանի հետ:

Բաքուն Նախիջևանին կապող երկաթուղին անցնում է Մեղրիով և չի գործում ղարաբաղյան հակամարտությունը սկսվելուց հետո: Նախագծերի իրականացման դեպքում նույնիսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո Հայաստանի երկաթուղային համակարգը գրեթե ոչ մի հետաքրքրություն չի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի համար: