Չոր եղանակի ու ուժգին քամու պատճառով Հարավային Կալիֆորնիան կրկին դարձել է աշխարհի ամենահրդեհավտանգ տարածաշրջաններից մեկը: Բռնկումների օջախը գտնվում է Բաննինգ քաղաքի մոտ:
Հրդեհի մարմանը մասնակցում է շուրջ 400 մարդ, մի քանի տասնյակ ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: Երկու հրշեջ տուժել է: Ըստ օդերևութաբանների, այս ամառը Կալիֆորնիայում կարող է բոլոր ռեկորդները հատել անտառային հրդեհների ծավալներով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






