Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. ապրիլին մարտի համեմատ խնձորի գինն աճել է 0.4%-ով, ադամաթզինը` 2.6%-ով, նարնջինը`11.3%-ով, նռանը` 22.0%-ով, խաղողինը`22.1%-ով, տանձինը` 22.5%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի`4.0%, կիտրոնի` 2.7%, չամիչի` 2.1%, չորացրած մրգերի`0.7% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է մրգի`1.1-14.3% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.6%-ով:






