AM
30 January 2003 - 14:56 AMT

ԱՄՌԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ

Ամռանը Հայաստանում կսկսվեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրման եւ օծման 1700-ամյակի հանդիսավոր տոնակատարությունները: Սուրբ Աթոռի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հուլիսի սկզբին Էջմիածնում կկայանա Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) երիտասարդ հետնորդների առաջին համագումարը, որի ժամանակ նախատեսվում է ստեղծել Համաեկեղեցական հայկական երիտասարդական կենտրոն: Հուլիսի 23-27-ը Սեւանի Վազգենյան ճեմարանում կկայանա ՀԱԵ-ի բոլոր թեմերը ներկայացնող եկեղեցականների համագումար: Նախատեսվում է նաեւ անցկացնել Սինոդի հոբելյանական նիստ: Իսկ աշնանը կկայանա գլխավոր միջոցառումը` միջազգային կոնֆերանս, նվիրված հոբելյանին: Նշենք, որ Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Տրդատ թագավորի հրամանով եւ առաջին հայ Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի օրհնությամբ 303 թվականին` 2 տարի անց այն իրադարձությունից, երբ քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն: