Իրավապահ մարմինների աշխատակիցները ծայրահեղական նյութեր են հայտնաբերել Թամերլան Ցարնաևի այրիի Քեթրին Ռասելի համակարգչի կոշտ խտասկավառակի վրա: Այդ մասին գրում է The Washington Post-ը:
Ռասելի համակարգչում հայտնաբերվել են Inspire անգլալեզու ամսագրի հոդվածները, որի թողարկմանը մասնակցում է «Ալ Քայիդան», ինչպես նաև այլ ծայրահեղական նյութր: Այժմ հետաքննությունը պետք է պարզի, թե ինքը Ռասելն է ներբեռնել այդ նյութերը, թե նրա ամուսինն օգտվել է համակարգչից առանց նրա իմացության:
Ըստ ԱՄՆ իշխանությունների, Թամերլան Ցարնաևն ու նրա եղբայրը՝ Ջոհարը, նախապատրաստել և իրականացրել են ահաբեկչությունը Բոստոնի մարաթոնում 2013թ. ապրիլի 15-ին:






