AM
4 Մայիս 2013 - 08:03 AMT

Բաքվում զինծառայողի, ոստիկանների և քաղաքացիների միջև զանգվածային բախում է եղել

Բաքվում Նարիմանովի անվան մետրոյի կայարանի մոտ զանգվածային ծծկռտուք է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև: Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ մետրոյի կայարանի մոտ ոստիկանության աշխատակիցը փորձել է տուգանել փողոցը չսահմանված տեղով անցած զինվորականին: Նրա և ոստիկանի միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել են նաև քաղաքացիական անձինք: Վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, ինչին իրավապահների լրացուցիչ ուժեր են ներգրավվել: Բնակիչների խոսքով` միջադեպի արդյունքում մի քանի մարդ ձերբակալվել և տարվել է ոստիկանական բաժանմունք: Պաշտոնական տեղեկություն միջադեպի մասին չի տարածվել: