Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնում են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բանիաս քաղաքում նոր կոտորածների մասին, որին զոհ է գնացել 200 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:Ակտիվիստները տեսանյութ են ներկայացրել, որում նույնիսկ երեխաների մարմիններ են: Ամենայն հավանականությամբ տեսանյութը նկարահանվել է այսօր առավոտյան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոտորածներ են եղել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Ալ-Բայդա գյուղում: Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի՝ Ալ-Բայդա գյուղում կրակել, դանակահարել կամ կենդանի այրվել են տասնյակ մարդիկ:
Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ հարյուրավոր ընտանիքներ Բանիասից հեռանում են Տարտուս և Ջաբլե՝ վախենալով նոր հարձակումներից և կոտորածներից:






