Մեկ մարդ է զոհվել և 18 վիրավորվել են Մադրիդի արվարձանում ավիաշոուի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով: 50-ականների թողարկման ռեակտիվ ինքնաթիռը, ակրոբատիկ համար կատարելիս, դեռևս անհայտ պատճառով կորցրել է կառավարումն ու բախվել անգարին: Օդաչուն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից:






