Ավստրիայում գտնվող «Մաութհաուզեն» կենտրոնացման նախկին ճամբարում բացվում է բանտարկյալների ազատագրման 68-ամյակին նվիրված նորացված ցուցադրություն: Նոր նյութերի մի մասը նվիրված է խորհրդային ռազմագերիների ապստամբությանը, որն ավարտվեց մասնակիցներից շատերի մահով: Պատերից մեկում տեղադրվեց «հիշատակի կապսուլա»:
Ճամբարային դիմադրության շարժման ամենաակտիվ ղեկավարներից մեկը եղել է գեներալ Դմիտրի Կարբիշևը: 1945թ. փետրվարի լույս 18-ի գիշերը ի թիվս այլ գերիների (մոտ 500 մարդ) անմարդկային կտտանքներից հետո սառնամանիքին նրա վրա ջուր լցրեցին և նա մահացավ: Կարբիշևի մարմինն այրեցին Մաութհաուզենի վառարաններում:






