AM
6 Մայիս 2013 - 08:40 AMT

Լորան Ֆաբիուս. Կարելի է հասկանալ Իսրայելի գործողությունները, սակայն դա նոր վտանգավոր իրավիճակ է ստեղծում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը անդրադարձել է Սիրիայի վերջին իրադարձություններին, կապված Դամասկոսի շրջանում ռազմավարական օբյեկտների վրա իսրայելյան հարձակումների հետ:

«Կարելի է հասկանալ Իսրայելի գործողությունները, սակայն դա նոր վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Ռազմական գործողությունների տարածումը հարևան երկրների վրա կարող է շրձադարձային լինել սիրիական հակամարտության մեջ», ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կրկին կոչ է արել Սիրիայի հակամարտությունը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով: