AM
6 Մայիս 2013 - 09:28 AMT

Իրաքի ՊՆ ղեկավարը մեղադրել է Թուրքիային իրաքցի սունիներին սատարելու մեջ

Իրաքի պաշտպանության նախարար Սաադուն Ադ Դուլայմին մեղադրել է Թուրքիային սունիներին սատարելու մեջ, որոնք բողոքում են վարչապետ Նուրի Մալիկիի կառավարման դեմ, հայտնում է BBC-ին: Սաադուն Ադ Դուլայմին ասել է, որ Թուրքիան այնպես է իրեն պահում, կարծես Անբար, Մոսուլ և Սամարրա գավառները դեռ Օսմանյան կայսրության մաս են կազմում: Բռնությունների քանակն Իրաքում կտրուկ աճել է այն բանից հետո, երբ ապրիլին կառավարական զորքերը գրոհեցին սունիների ճամբարը երկրի հյուսիսում: