ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երկու շաբաթ առաջ ձեռնամուխ եղավ լայնածավալ ուսումնասիրության երկրի ավիափոխադրումների շուկայում: Ինչպես PanARMENIANNet-ին է հայտնել ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը, հակամենաշնորհային մարմինն առաջին անգամ է իրականացնում նման լայնածավալ ուսումնասիրություն, որտեղ ներառված են ավիավառելիքի գնային փոփոխությունները, ավիատոմսի
ինքնարժեքի ձևավորումը, դաշտում առկա հնարավոր մրցակցային խնդիրները:
Նախատեսվում է, որ ավիափոխադրումների շուկայի վերլուծությունը պատրաստ կլինի արդեն մայիսի ավարտին և կառավարությանը կներկայացվի համապատասխան փաթեթ՝ ավիացիոն շուկայի աշխատանքի լավագույն մոդելը:
Գայանե Սահակյանը հավելեց նաև, որ աշխատանքին մասնակցում են նաև միջազգային փորձագետներ, մասնավորապես, ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուարտ Հիրշֆելդը:






