AM
6 Մայիս 2013 - 11:01 AMT

Բաշար Ասադը վերջնագիր կներկայացնի Իսրայելին

Քուվեյթի al-Rai թերթը հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերջնագիր կներկայացնի Իսրայելին՝ պահանջելով դադարեցնել գրոհները Սիրիայի դեմ: Հակառակ դեպքում Ասադը սպառնում է պատասխան հարվածը հասցնել:

Սիրիայի նախագահը Ռուսաստանին է փոխանցել վերջնագիրը, որով պահանջում է Մոսկվայի միջոցով ԱՄՆ-ից երաշխիքներ ստանալ, որ նման գրոհները Սիրիայի դեմ չեն կրկնվի: Նույն աղբյուրը գրում է. «Հաջորդ գրոհը շատ ցավոտ կլինի՝ պատերազմ առանց նախազգուշացման»: