AM
6 Մայիս 2013 - 11:55 AMT

Ռաֆսանջանին կմասնակցի նախագահական ընտրություններին միայն այաթոլա Համենեիի համաձայնության դեպքում

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին միայն այաթոլա Համենեիի համաձայնության դեպքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Թեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվի երեքշաբթի: Մայիսի 12-16-ը Սահմանադրության պահապանների խորհուրդը կդիտարկի յուրաքանչյուր թեկնածություն, հայտնում է Mehr գործակալությունը: