AM
30 January 2003 - 14:14 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՉԱՓԱԶԱՆՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՑԸ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը կոչ է արել չչափազանցնել Լեռնային Ղարաբաղի ռազմական հոսպիտալներից մեկում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Էլմեդդին Աբիեւի ճակատագրի հարցը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, նա հայտարարել է լրագրողներին Կիեւից վերադառնալուն պես, որտեղ տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հեյդար Ալիեւի խոսքերով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է վերադարձնել ադրբեջանցի ռազմագերուն, հենց որ թույլ տա նրա առողջական վիճակը: