AM
7 Մայիս 2013 - 07:43 AMT

Ֆիլիպիններում հրաբխի ժայթքումից 4 մարդ է զոհվել

Ֆիլիպիններում հրաբխի ժայթքումից 4 մարդ է զոհվել և ութը տուժել են: Ինչպես ասել է Ալբաի նահանգապետ Ջոու Սալսեդան, զոհվածներից երեք օտարերկրացիներ են: Նրանց քաղաքացիությունը մինչ օրս հայտնի չէ: Նրանց հետ զոհվել է նաև ֆիլիպինցի զբոսավարը, հայտնում է Associated Press-ը:

Մահվան պատճառ դարձավ Մայոն հրաբխի ժայթքումը: Զբոսաշրջիկները զոհվել են, ստանալով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ: