Սիրիայում խնդիրներ են առաջացել ինտերնետ կապ հետ: Associated Press-ի հաղորդմամբ՝որոշ տեղերում մայիսի 7-ից ինտերնետն անջատվել է: Կապի խափանման պատճառները չեն նշվում: Կառավարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ պաշտոնական Դամասկոսը ժամանակավորապես անջատել էր ինտերնետն ու հեռախոսակապը այն շրջաններում, որտեղ ամստամբների հետ մարտեր էին ընթանում:
Վերջին անգամ Սիրիայում ինտերնետը 2 օրով անհասանելի էր 2012-ի աշնանը: