«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից: Այս մասին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ 2013 թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: Անդրեյը Պյատախինը 2009 թվականից ղեկավարել է Beeline-ը Վրաստանում, իսկ 2011 թվականից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի և տարածաշրջանային տնօրենի պաշտոնում:






