AM
8 Մայիս 2013 - 11:53 AMT

ՆԱՏՕ. Ռազմական միջամտությունը Սիրիայում անթույլատրելի է առանց ՄԱԿ մանդատի

Ռազմական միջամտությունը Սիրիայում անթույլատրելի է առանց ՄԱԿ մանդատի: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և կառավարության ղեկավար Յենս Սթոլթենբերգը, որոնք հանդիպումներ են ունեցել մայիսի 8-ին:

Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի, իրավիճակը Սիրիայում շատ ծանր է՝ կա հարևան շրջանների վրա հակամարտության տարածման վտանգ:

«ՄԱԿ ԱԽ անդամները հստակ ցույց տվեցին Դամասկոսին, որ փոփոխությունների ժամանակն է, և որ ժողովրդի պահանջները հարկավոր է կատարել»,-ասել է Ռասմուսենը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: