AM
29 January 2003 - 18:57 AMT

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՈՆԻԴ ԿՈՒՉՄԱՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Այսօր Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման միաձայն ընտրվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մինչ այդ էր նախագում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում: Ինչպես հաղորդում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը, Կիեւում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովի ավարտից հետո Լ. Կուչման հավաստիացրել է, որ պատասխանատվորեն կվերաբերվի իր նոր պարտականություններին: Նրա խոսքերով` ԱՊՀ երկրների հաջորդ վեհաժողովը կկայանա 2003 թվականի սեպտեմբերին Յալթայում, որտեղ պետք է ստորագրվեն փաստաթղթեր` ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ: