AM
11 Մայիս 2013 - 07:57 AMT

General Motors-ը նոր գործարան է բացել Ինդոնեզիայում

Խոշորագույն ամերիկյան General Motors մեքենաշինական կորպորացիան պաշտոնապես նոր գործարան է բացել ինդոնեզական Բեկասի քաղաքում, հայտնում է Antara գործակալությունը:

«Ինդոնեզիան խոշորագույն շուկա է General Motors-ի համար, անցյալ տարի մեզ հաջողվեց այդ երկրում հասնել 17 տոկոս աճի 2011թ. համեմատ»,-ասել է կորպորցաիայի փոխնախագահ Թիմ Լին:

Հավաքման նոր գործարանը, որի կառուցման վրա 150 մլն դոլար է ծախսվել, տարեկան կարտադրի 40 հազար Chevrolet Spin: