AM
11 Մայիս 2013 - 11:42 AMT

Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին պայթյուններ են որոտացել, կան վիրավորներ

Առնվազն 4 պայթյուն է որոտացել մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայ գավառի Ռեյհանլի քաղաքում Սիրիայի հետ սահմանի մոտ, կան տուժածներ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Պայթյունները տեղի են ունեցել քաղաքապետարանի հարևանությամբ տեղի ժամանակով 13:45-ին: Այլ մանրամասներ հայտնի չեն: