AM
29 January 2003 - 19:12 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարի Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները «կենսական կարեւորություն ունեն ժողովրդավարության ամրապնդման եւ այս տարածաշրջանի խաղաղ զարգացման տեսանկյունից»:Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Նրա խոսքերով` Եվրախորհուրդը ակտիվորեն կմասնակցի ընտրություւների նախապատրաստության եւ դրանց ընթացքի վերահսկման գործընթացին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում: «Այդ նպատակով մենք նախաձեռնել ենք այս շաբաթվա ընթացքում անցկացնել հանդիպում, որին կմասնակցեն այդ գործընթացներում ներգրավված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները», – ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը: