Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, այցի նպատակն է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենան բանակցություններ ընդլայնված կազմով:
Բանակցությունների ավարտին երկու երկրների ղեկավարները կհանդիպելն լրագրողներին, իսկ երեկոյան տեղի կունենա պաշտոնական ընթրիք:
Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մեծամորի ԱԷԿ, հայ-բելառուսական առևտրի տուն: Բացի այդ, Լուկաշենկոն ներկա կգտնվի Աբովյան քաղաքում նորակառույց Սբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը:






