AM
29 January 2003 - 18:53 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբետ Քոչարյանն այսօր Կիեւում հանդիպել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Զրույցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, Ռ. Քոչարյանը արտահայտվել է «ի օգուտ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման, որն իր մեջ կներառի նաեւ Հայաստանի երկաթուղին»: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Կիեւում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցելու համար: Ակնկալվում է, որ վեհաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպումը: