Ահաբեկչական գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի կառավարության և անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, ասել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին, հայտնում է արաբալեզու «Ռուսիա ալ Յաումը»:
«Նա իրավունք չունի իր կարիերան կառուցել թուրք և սիրիացի ժողովրդների արյան վրա»,-ասել է նախարարը:
Մեկնաբանելով Իսրայելի հարվածները Սիրիային՝ նախարարը նշել է, որ մի քանի օր առաջ Իսրայելը օդային հարվածներ հասցրեց սիրիական ռազմական օբյեկտներին: «Այդպիսով Իսրայելը խախտեց զորքերի տարանջատման մասին իր ստորագրած համաձայնությունը: Դա թույլ տվեց ահաբեկիչներին Հոլանի բարձունքով անցնել ապառազմականացված գոտի»,-ասել է Ազ-Զոուբին:






