AM
13 Մայիս 2013 - 17:24 AMT

Աճուրդի կհանվի ԱՄՆ նախագահական ինքնաթիռը

Մայիսի 15-ին ԱՄՆ-ում աճուրդի կհանվի McDonnell Douglas DC-9 նախագահական ինքնաթիռը: Նախնական գինը սահմանվել է 50 հազար դոլար:

Այս ինքնաթիռով թռել են նախագահներ Ֆորդը, Քարթերը, Ռեյգանը, Բուշը, Քլինթոնը և Բուշ կրտսերը, հաղորդում է zrus-ը:

Երկշարժիչանի McDonnell Douglas DC-9-ը նախագահներին ծառայել է 1975-ից մինչև 2005 թվականը: