AM
14 Մայիս 2013 - 10:06 AMT

ԱՄՆ Պետքարտուղարություն. Սիրիայի գծով խորհրդաժողովը հավանաբար տեղի կունենա հունիսին

Սիրիայի գծով խորհրդաժողովը, որտեղ Դամասկոսի ու ընդդիմության ներկայացուցիչները կփորձեն ընդհանուր լեզու գտնել, դադարեցնելու համար քաղաքացիական պատերազմը, հավանաբար, կանցկացվի հունիսին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութան մամլո քարտուղար Ջեն Փսակին:

«Հավանաբար, մեկնարկը կտեղափոխվի հունիսի սկիզբ,-ասել է մամլո քարտուղարը, մեկնաբանելով Պետքարտուղար Ջոն Քերիի խոստումը՝ խորհրդաժողով հրավիրել մայիսի վերջում: Հստակ ամսաթիվ չեմ կարող նշել»: