AM
14 Մայիս 2013 - 10:17 AMT

Պայթեցվել է Իրաք-Թուրքիա նավթամուղը

Մի քանի ռումբ է պայթել Թուրքիայից Իրաք գնացող նավթամուղի մոտ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, դադարեցվել է «սև ոսկու» առաքումը Թուրքիա: Այդ մասին հայտնում է AFP-ին իրաքյան North Oil Company- վրա հղումով: Պայթյուններն այսօր առավոտյան հնչել են Ալ Շարքաթում:

Իշխանությունները հույս են հայտնում, որ նավթի առաքումները կվերսկսվեն երկու օրվա ընթացքում: